Թրամփն ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի երկայնքով կառուցվող պատի վրա իր ինքնագիրն է թողել

26

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիա նահանգում ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի երկայնքով կառուցվող պատի վրա իր ստորագրությունն է թողել, գրում է The Hill պարբերականը:

Նախագահ Թրամփը չորեքշաբթի այցելել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի երկայնքով կառուցվող պատի մոտ և պարծեցել իր սահմանած արգելքի արդյունավետությամբ, ինչպես նաև պնդել է, որ փախստականների հոսքը պետք է ամեն կերպ կրճատել:

«Սա, անշուշտ, մեր ազգի համար հրատապություն ներկայացնող հարց է»,-լրագրողներին ասել է Թրամփը:

Պարբերականի տվյալներով՝ Թրամփն ԱՄՆ-ի հարավային սահմանին ունեցած մամուլի ասուլիսից հետո ցանկություն է հայտնել իր ինքնագիրը թողնել այնտեղ:

«Չափազանց տաք է, դիպչելն անհնար է: Այս պատի վրա նույնիսկ ձվածեղ կարելի է պատրաստել»,- պարբերականը մեջբերել է ԱՄՆ նախագահի խոսքերը:

Բացի այդ, Թրամփը Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ, մասնավորապես, սեղմում է սահմանապահ ծառայության զինծառայողների ձեռքը և լուսանկարվում նրանց հետ:

Ավելի վաղ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ մոտ 3,6 մլրդ դոլար կտրամադրի Մեքսիկայի հետ սահմանին նոր պատնեշների կառուցման համար:

 

Image result for Trump visits border wall construction in California to cap three-day trip

Image result for Trump visits border wall construction in California to cap three-day trip

Image result for Trump visits border wall construction in California to cap three-day trip

Embedded video

Загрузка...