Հրաժարականների դիմում կներկայացնեն Լենա Նազարյանը և մի շարք նախարարներ. Հրաժարականների շքերթը շարունակվելու է. «Ժողովուրդ»

19

«Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը գործադիր-օրենսդիրում կշարունակվի: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններվ` առաջիկայում զբաղեցրած պաշտոններից հրաժարական կտան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, թեպետ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետեւողականորեն հերքում է:

Նախարարական պորտֆելները ինքնակամ կհանձնեն նաեւ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, որն ասել է՝ եթե Ամուլսարը հանք դառնա, ինքը կհեռանա նախարարի պաշտոնից: Հնարավոր է` հրաժարական ներկայացնեն նաեւ Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարները եւ ԿԱ ՊԵԿ ղեկավարները:

Թերթի տեղեկությունների համաձայն` ԱՄՆ այցից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետը մտադիր է աշխատանքից ազատելու միջնորդություն ներկայացնել ՀՀ նախագահին նաեւ կառավարության սոցիալական բլոկը համակարգող նախարարների մասով: Խոսքը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ՀՀ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի մասին է:

Թերթի տեղեկություններով` փոփոխություններ են սպասվում նաեւ Ազգային ժողովում: Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. նա կլքի նաեւ խորհրդարանի փոխնախագահի աթոռը: «Իմ քայլը» խմբակցությունից կհեռանա պատգամավոր Միքայել Զոլյանը, որը եւս կընդգրկվի ԱԺ-ում նոր ձեւավորվող պատգամավորական խմբում: Եվ առաջիկայում պարզ կդառնա, թե էլ որ պատգամավորները կհամալրեն այս խումբը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Загрузка...