Ազովի ծովում 3 մարդկանցով մոտորանավակ է անհետացել

30

Ազովի ծովում սեպտեմբերի 20-ի երեկոյան 3 մարդու տեղափոխող մոտորանավակ է անհետացել, գրում է korrespondent.net-ը:

«Մոսկովյան ժամանակով ժամը 21:30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել այն մասին, որ Ազովի ծովում՝ Պրիմորսկո-Ախտարսկի շրջանում, երեք մարդկանցով մոտորանավակ է անհետացել»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից:

Գիշերը մոտորանավակի որոնման համար երկու մոտորանավակ է ուղարկվել:

Օգոստոսի վերջին էլ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Խերսոնի մարզի ոստիկանությունը փրկել է երիտասարդ կնոջ, որը փչովի ներքնակի վրա պառկած 1 կմ հեռու էր գնացել Ազովի ծովում:
Загрузка...