Արտառոց դեպք Արմավիրի մարզում. եզդի տղամարդը գերեզմանոցում դանակահարել է քրոջ որդուն

50

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի` ընտանեկան միջանձնային խնդիրները վերածվել են սկզբում ձեռնամարտի, ապա` դանակահարության։

 Արմավիրի մարզի եզդիաբնակ գյուղերից մեկում տղամարդը դանակահարել է քրոջ որդուն։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դանակահարությունը տեղի է ունեցել գյուղի գերեզմանոցում։

Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ տղամարդու և նրա քրոջ երիտասարդ որդու միջանձնային խնդիրները վերածվել են թեժ վեճի, որի ընթացքում ձեռնամարտ է սկսվել, ապա տղամարդը դանակով հարվածել է քրոջ որդուն: Միջադեպի մասնակիցներն ազգությամբ եզդիներ են:

Կատարվածի բուն պատճառներն ու հանգամանքներն իրավապահները պարզում են:

Նշենք, որ հազվադեպ են եզդիաբնակ համայնքներում բռնության դեպքերը հայտնի դառնում մամուլին։ Վերջին աղմկահարույց դեպքը 2016-ին էր, երբ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակչուհի, ազգույթամբ եզդի Ռուզան Խուդոյանին դանակահարել էր հորեղբոր որդին` Ազիզ Խուդոյանը։

 

Загрузка...