Շենգավիթի ոստիկանները փայտանյութով բարձված բեռնատար են հայտնաբերել (տեսանյութ)

27

Հոկտեմբերի 3-ին, ժամը 9․45-ին, Շենգավիթի ոստիկանները Շիրակի փողոցից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել Աղավնաձոր գյուղի 44-ամյա մի բնակչի՝ հատած ծառի կոճղերով բարձված «ԳԱԶ-53» բեռնատարով հանդերձ։

Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, ուղևոր 64-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ կտրել է Աղավնաձոր գյուղի իր հողամասի ուռենին և խնդրել ազգականին՝ փայտանյութը տեղափոխել Երևան։ Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Загрузка...