Երևանի «Արարատ» կոնյակի,գինու, օղու կոմբինատը լայն թափով շարունակում է խաղողի մթերումը

21

Արդեն 20 օր է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի Արմավիրի և Մասիսի խաղողի մթերման կայաններն աշխատում են գերհագեցած գրաֆիկով: «Մուլտի գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի՝ կոմբինատի կառավարիչներին արած առաջարկով մթերման կայաններն աշխատելու են այնքան ժամանակ, մինչև գյուղացին կհանձնի բերքի վերջին հատիկը: Մթերման կայան հասնելուց կարճ ժամանակ հետո գյուղացին հանձնում է բերքն ու որ ամենակարևորն է՝ հենց տեղում ստանում գումարը:

 

Загрузка...