Վանաձորում հնչած կրակոցների հետեւանքով սպանվածների թիվը հասել է 3-ի, եւս 5 հոգի հիվանդանոցում են

16

2:50- Մեզ հայտնի դարձավ, որ կրակոցների հետեւանքով տուժել է ընդհանուր առմամբ 8 անձ, հիվանդանոց է տեղափոխվել 5 վիրավոր, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում. այսպիսով սպանվածների թիվը 3-ն է:

Սպանությունները կատարել է 1 անձ, նա հայտնաբերված է: Դեպքը տեղի է ունեցել հենց կրակոցների հեղինակի բնակարանում:

Հիշյալ բնակարանում հայտնաբերվել է ատրճանակ, ինչպես նաեւ բազմաթիվ ներարկիչներ, դանակ, կանեփի նմանվող կանաչավուն զանգված:

2:00- Վանաձորում հնչած կրակոցների հետեւանքով կա ոչ թե 2, այլ 3 զոհ: Մահացածներից երկուսը հարազատ եղբայրներ են: Կրակոցներն արձակվել են 2 տեսակի հրազենից:

1:05- Րոպեներ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում:

Ահազանգով Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 հասցե ժամանած շտապ օգնության խումբը հայտնաբերել է հրազենից վիրավորումներ ստացած անձանց:

ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ, նախնական տեղեկություններով, բնակարանում այս պահին կա 2 դի:

Նախնական տվյալներով, եւս 3 հոգու՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շտապ օգնության խմբերը տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում աշխատող իրավապահները հաստատել են մահացածների եւ վիրավորների վերաբերյալ ՀԺ -ի տեղեկությունը։

Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության Լոռու մարզային վարչության մեծ թվով ծառայողներ, քրեական հետախույզները, ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի պետն ու մարզային վարչության պետը: Թե ինչ է կատարվել բնակարանում, այս պահին անհայտ է:

Загрузка...