Ձեր ձեռքերում է արժանապատիվ, իրավատեր քաղաքացի կրթելու առաքելությունը. Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ

17

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ:

Դժվար ու պատասխանատու գործի նվիրյալներ եք դուք, և այս գեղեցիկ տոնը լավագույն առիթն է ձեզ գնահատանքի, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր հղելու:

Ձեր ձեռքերում է արժանապատիվ և իրավատեր քաղաքացի կրթելու կարևոր առաքելությունը։ Ուսուցիչն այն մարդն է, ով սովորեցնում է չվհատվել դժվարություններից, երազանք կառուցել և գնալ դրա ետևից, հավատալ ու հաղթել:

Վստահ եմ, որ սերունդներ կրթելու պատասխանատու գործը դուք կատարում եք առանձնակի սիրով ու նվիրումով: Գիտելիքները, որ տալիս եք ձեր սաներին, նրանցից  յուրաքանչյուրի՝ որպես անհատի ձևավորման ու կայացման հիմնաքարն է:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր կատարած գործի համար, մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ձեր կարևոր աշխատանքում»:

Загрузка...