Հիվանդանոց տեղափոխված երիտասարդը հայտնել է, որ ընկել է բարձր տեղից, բայց պարզվել է, որ ստում է։

16

Մեր տեղեկություններով` երեկ մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում հոսպիտալացվել է ազգությամբ հնդիկ մի երիտասարդ։ Բժիշկները ախտորոշել են պոլիտրավմա։

Ըստ որոշ լուրերի` նա հիվանդանոցում հայտնել է, որ բարձր տեղից ընկել է, սակայն բուժհաստատություն եկած ոստիկանները պարզել են հակառակը։

Ըստ խոսակցությունների` նրան մետաղե ձողով ծեծել է նրա` դարձյալ ազգությամբ հնդիկ մեկ այլ երիտասարդ։ Մեզ չհաջողվեց պարզել` ինչն է եղել միջադեպի պատճառը։ Կատարվածի մանրամասները ճշտում են իրավապահները։

 

Загрузка...