Հակառակորդի կրակոցից մահացած 28-ամյա Մուշեղին կհուղարկավորեն հայրենի գյուղում

21

Հոկտեմբերի 3-ին հակառակորդի կրակոցից մահացած պայմանագրային զինծառայող, Կողբի բնակիչ 28-ամյա  Մուշեղ Աբովյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, նրան կհուղարկավորեն հայրենի գյուղում: Այս մասին  հայտնեց Կողբ գյուղի բնակիչ, նախկին գյուղապետ  Արամայիս Աբովյանը:

Նա պատմեց, որ Մուշեղը տան միակ արու զավակն էր, ամուսնացած չէր, ունի 2 քույր, ընտանիքն էլ սոցիալապես անապահով վիճակում է. «Մուշեղի հայրն անտառապահ է, մայրը չի աշխատում, ինքն էլ ծառայությունից հետո պայմանագրային զինծառայող էր աշխատում, որ ընտանիքը պահեր: Շատ լավ, բարի, համեստ երեխա էր, շատ ենք ցավում կատարվածի համար»:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Загрузка...