Ոստիկանները հայտնաբերել են Աջափնյակում մեքենաներ հրկիզած անձին․ նա կալանավորված է (տեսանյութ)

13

Հոկտեմբերի լույս 2-ի գիշերը ոստիկանության Մաշտոցի բաժնում «911» ծառայությունից ահազանգ ստացվեց, որ Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակում մեքենաներ են այրվում։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզեց, որ «Ֆոլքսվագեն» և «Հունդայի» մակնիշի ավտոմեմքենաների հրդեհը պատահականության հետևանք չէ։

Դեպքի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում քրեական գործ հարուցվեց հրկիզման եղանակով գույքի դիտավորությամբ ոչնչացման կամ վնասման հատկանիշներով։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, որոնց միացան ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները։ Վերջիններս էլ հոկտտեմբերի 4-ին Արարատի մարզի Հովտաշեն գյուղում հայտնաբերեցին և հանցագործությունը կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։

Նա խոստովանական բացատրություն տալուց հետո ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հոկտեմբերի 7-ին էլ դատարանի որոշմամբ կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

 

[youtube https://www.youtube.com/watch?v=V0wX6bkWom0?fs=1&enablejsapi=1&origin=https%3A%2F%2Farmtimes.com&widgetid=1]

Загрузка...