Գ.Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ քաղաքական դպրոց ընդունված երիտասարդների հետ

16

ԲՀԿ-ն բացում է քաղաքական դպրոց՝ հնարավորություն ընձեռելով խոստումնալից երիտասարդներին ստանալու արժեքավոր գիտելիքներ, որոնք կօգնեն նրանց հետագա կարիերայի ընթացքում: Հարցազրույցների փուլը հաջողությամբ հաղթահարած և քաղաքական դպրոց ընդունված լավագույն 100 ուսանողների հետ առաջին դասընթացն անցկացրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա բարի երթ է մաղթել իրենց ապագան քաղաքականության մեջ տեսնող երիտասարդներին, շեշտել, որ սովորելու հնարավորություն է ընձեռվում բոլորին՝ անկախ քաղական հայացքներից: Գագիկ Ծառուկյանը նաև հայտնել է, որ դասընթացներին հրավիրվելու են Հայաստանի և արտերկրի լավագույն մասնագետները:

 

Загрузка...