Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Արցախի ԱԳՆ ղեկավար կազմի հետ

103

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկվել են գերատեսչության եւ մշտական ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Загрузка...