ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔ Է ԳՐԱՆՑՎԵԼ ԱՐՏԱՇԱՏԻ ԹԻՎ 5 ԴՊՐՈՑՈՒՄ

26

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում:
Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:

Այս պահին շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները»:

Загрузка...