Ամեն մեկն աչքի ընկելու իր տարբերակներն ունի, մեկինը ապատեղեկատվություն տարածելն է, մյուսինը շարքային թամադայությունը…

38

«Կենտրոն» հեռուտաընկերության «Հայելու առաջ» հեռուստահաղորդաշարի փակումը հանրության, առավելապես քաղաքական դաշտում առկա քաղաքական դիվիդենտների հետևից վազող կերպարների շրջանում այնքան բումային դարձավ, իսկ նրանց արձագանքն այնքան թեժ էր, որ թվում է իրենք ավելի շատ էին նեղսրտել հաղորդաշարի փակման համար, քան համահեղինակներն ու հաղորդավարական կազմը:
Իրականում արդեն զավեշտի է հասնում հեռուստահաղորդման փակման շուրջ առաջացած բուռն քննարկումները: Առավելապես այն տարօրինակ և ոչինչ չասող մտքերը, որոնց մարդիկ փորձում են կապել հաղորդաշարի փակումը, թե բա հեռուսատահաղորդումը փակել են , քանի որ հեռուստաընկերության սեփականտիրոջ վրա քաղաքական ճնշումներ են գործադրվում: Այն ինչ, այսուհանդերձ, կա պաշտոնական հայտարարություն, որում սևով սպիտակի վրա հստակ պարզաբանվում է, թե հաղորդումն ինչու և ինչ հանգամանքներից ելնելով է փակվել: Ըստ երևույթին, այստեղ ոչ մի արտասովոր բան չկար, իսկ տողատակեր փնտրելու փոքրիկ զեղում ևս: Ինչևէ, ամեն մեկն աչքի ընկելու իր տարբերակներն ունի, մեկինը ապատեղեկատվություն տարածելն է, մյուսինը շարքային թամադայությունը: Այսպիսի վառ օրինակներից են, նոր պաշտոնում հայտնի՝ «բողոքի թամադա» Զարուհի Փոստանջյանը,ում համար էական չէ հարցն ինչին է վերաբերում, իսկ մյուսը սև փիառով հայտնի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը: Իրականում, հաշվի առնելով, թե ներկայիս մամուլն ինչքան ազատ է իր հրապարակումներում, վերոնշյալներիս մտքերն իսկույն կորցնում են իմաստն ու բովանդակային արժեքը: Թերևս, ամենուր չէ, որ չոփը գերան դարձնելու փորձերն աշխատում են:

 

Ամեն մեկն աչքի ընկելու իր տարբերակներն ունի, մեկինը ապատեղեկատվություն տարածելն է, մյուսինը շարքային…

Geplaatst door Siranush Karapetyan op Zaterdag 19 oktober 2019

Загрузка...