Անձրևանոցը պետք չի գա. եղանակի տեսություն

145

Մայրաքաղաքում գիշերային ժամերին կգրանցվի 11–13 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20 + 22–ի։

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 22-24-ն առանց տեղումների եղանակ կլինի: Հոկտեմբերի 25-26-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Հոկտեմբերի 22-26-ը տեղումներ չեն գրանցվի նաև Երևանում:

Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 20–22 աստիճան տաքության, իսկ գիշերային ժամերին կտատանվի 11–13 աստիճանի սահմանում։

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ մինչև այս ամսվա վերջ օդի ջերմաստիճանի նվազում չի սպասվում։ «Մեզ սպասում են մեղմ աշնանային հաճելի օրեր»,–գրել է Սուրենյանը։

Նրա խոսքով`հոկտեմբերի 22–ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա 2-4 աստիճանով։

 

Загрузка...