Վթար՝ Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկում. 4-ամյա աղջնակին հասցրել են հիվանդանոց

61

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 23-ին, ժամը 23:01-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հ. Քոչարի եւ Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար` բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը (Էլիզաբեթ Գ., ծնված 2015 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Загрузка...