Երևանի «սարսափելի» երեկոն․ ինչպես են մայրաքաղաքում տոնել Հելոուինը

43

Երեկ մի շարք երկրներում նշում էին Հելոուինի տոնը։ Չնայած Հայաստանում տոնը նշել-չնշելու մասին ամենամյա բանավեճերին` այն տարեցտարի ամրապնդում է իր դիրքերը հայ երիտասարդների շրջանում։

Տոնի գլխավոր խորհրդանիշը համարվող Ջեքի լապտերը՝ լուսարձակող դդումը, Երևանի կենտրոնական փողոցներում ամենուր էր, այդ թվում՝ փոքրիկների ձեռքին, որոնք մոտենում էին անցորդներին։

Փոքրիկները զամբյուղները ձեռքներին ասում էին ընդունված արտահայտությունը՝ trick or treat? (խորամանկությո”ւն, թե՞ հյուրասիրություն) և քաղցրավենիք խնդրում:

Tert.am Life-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և լուսանկարել հայերի սարսափելի կերպարները։

Փողոցներում ակտիվությունը բավականին մեծ էր։ Նրանք, ովքեր նախապես չէին կարողացել պատրաստվել տոնին, ևս անմասն չէին մնում իրադարձությանը, քանի որ կամավորները նրանց առաջարկում էին իրենց օգնությունն ու ներկապնակը։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Загрузка...