Ռուսական շոու բիզնեսի աստղ Վերա Բրեժնևան կոսմետիկայի իր սեփական ապրանքանիշն է թողարկել

87

Ռուսական շոու բիզնեսի երգչուհի, դերասանուհի Վերա Բրեժնևան թողարկել է իր սեփական VERA by Vera Brezhneva ապրանքանիշը, հայտնում է buro24/7.ru կայքը:

Առաջին հավաքածուն ներառում է կրեմային և հեղուկ անփայլ շրթներկերի 6 երանգ, բնական թարթիչների էֆեկտով VERA Slim Mascara թարթչաներկ, հոնքերի համար նախատեսված մատիտ` երեք երանգով, հոնքերի համար նախատեսված ներկ, ինչպես նաև աչքերի և հոնքերի համար երեք տեսակի ստվերաներկ` յուրաքանչյուրում 9 երանգ: Օրինակ` Illuminating Face Palette-ը ներառում է հայլայթեր, կարմրաներկ և ֆիքսող դիմափոշի:

Նշվում է, որ երգչուհին մասնակցել է կոսմետիկայի ստեղծման բոլոր փուլերին: Բրենդը հիմնվել է 2017 թվականին, որից հետո փորձարկումների և մշակման գործընթացը տևել է երկու տարի: Երգչուհին բացատրել է, որ փորձել է ընտրել նուրբ երանգներ և նյութեր, որպեսզի կոսմետիկան ունիվերսալ լինի և բնական տեսք հաղորդի:

VERA կոսմետիկան չի փորձարկվում կենդանիների վրա, իսկ փաթեթավորման մի մասն արված է վերամշակված պլաստիկից ու ալյումինից, կենսաքայքայվող ստվարաթղթից: Ապրանքանիշի պաշտոնական դիմահարդար-դեսպանն է Նիկա Կիսլյակը:

Կոսմետիկան հնարավոր է ձեռք բերել նոյեմբեր 28-ից, VERA պաշտոնական կայքում:

Вера Брежнева запустила собственный бренд косметики (фото 1)

Загрузка...