Համացանցում է հայտնվել «Գահերի խաղ»-ի 8-րդ եթերաշրջանից դուրս թողնված հատվածը (տեսանյութ)

26

Ութ եթերաշրջանից բաղկացած ամերիկյան «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալն արդեն վերջացել է, սակայն հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի վերջնական տարբերակում չներառված հատվածները հասանելի են հեռուստադիտողին, գրում է Entertainment Weekly-ն։

 

Տեսանյութում երևում է՝ ինչպես են Տիրիոն Լանիսթերը, Սանսա Սթարքը, Միսսանդեան և Ջիլին ենթարկվում վիխտերի հարձակմանը՝ թաքնվելով Վինթերֆելի ստորգետնյա հատվածում։ Վիխտերը մարդկանց և կենդանիների կենդանացած դիեր են, որոնք ստեղծվել են սպիտակ վհուկների կախարդության հետևանքով։

Հատվածը մշակված չէ, այն չունի հատուկ էֆեկտներ։

Նշենք, որ դեկտեմբերի 3-ին թողարկվելու է «Գահերի խաղ»-ի ամբողջական հավաքածուն, որտեղ հասանելի կլինեն ոչ միայն հեռուստասերիալի բոլոր 8 եթերաշրջանները, այլ նաև բոնուսային հատվածը։ Ֆիլմի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու վավերագրական ֆիլմը, որը կպատմի սերիալի եզրափակիչ հատվածի նկարահանումների մասին։

 

 

Загрузка...