Սերժ Թանկյանն ընդունեց Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը (տեսանյութ)

24

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ նետած մարտահրավերն ու այդ կապակցությամբ Ֆեյսբուքի իր էջում հրապարակել տեսանյութ:

Նա նշել է, որ ընդունում է մարտահրավերը եւ ամեն ամիս իր հաշվեհամարից 23 դոլար կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի (https://www.himnadram.org/en/donate) հաշվեհամարին: Իր հերթին երաժիշտը chellange-ը փոխանցել է եւս 3 հայի՝ Էրիկ Էսրաիլյանին, Վահե Բերբերյանին եւ Անժելա Սարաֆյանին՝ նշելով, որ միասին իրենք կարող են անել շատ ավելին, քան հնարավոր է:

Загрузка...