2006 թվականից սկսած՝ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հանդիսանում է «Նոյ»-ը

181

Երեկ համացանցում հայտնվել է մի տեղեկատվություն, համաձայն որի «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» որոշել է խզել իր գործընկերությունը «Լյուդինգ» ընկերության հետ։
Չէի անդրադառնա այս հոդվածին եթե նշված չլիներ, որ Կրեմլի պաշտոնական մատակարարը հանդիսանում է «Լյուդինգը»։
Սա կեղծ տեղեկություն է, քանի որ «Լյուդինգ» ընկերությունը երբեք չի հանդիսացել Կրեմլի պաշտոնական մատակարարը, 2006 թվականից հանդիսացել և հանդիսանում է «Նոյ» կոնյակի գործարանը՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը։ Մատակարարը հանդիսանալու իրավունքը պատկանում է արտադրող ընկերությանը։
Ընկերությունը 2020 թվականից սկսած նոր համագործակցություն է սկսելու «Բելուգա գրուպ»-ի հետ, որը ավելի քան տրամաբանական է։ Տարեց տարի կոնյակի պահանջարկը մեծանում է և գրավում նոր շուկաներ. Պետք են ավելի փորձառու և վստահելի գործընկերներ։
Կարծում եմ այս ապատեղեկատվությունը կհերքվի կայքի կողմից՝ հայցելով ներողամտություն թյուրիմացության համար։

 

Загрузка...