Մխիթարյանի գոլը վնասվածքից հետո Ա Սերիայի առաջին խաղում (տեսանյութ)

22

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել վնասվածքից ապաքինվելուց հետո Ա Սերիայում մասնակցած առաջին խաղում: Երեկ՝ դեկտեմբերի 1-ին՝ «Վերոնայի» դեմ խաղում, նա փոխարինման է մտել 67-րդ րոպեին ու խփել «Ռոմայի» 3-րդ գոլը: Աչքի է ընկել 92-րդ րոպեին:

Վնասվածքից հետո սա Մխիթարյանի առաջին գոլն էր մոտ 2 ամիս վնասվածքի պատճառով բացակայելուց հետո: Ընդհանուր առմամբ Մխիթարյանի համար սա 2-րդ գոլն էր «գայլերի» կազմում: Ապաքինվելուց հետո Մխիթարյանի առաջին խաղը Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Իստամբուլ Բաշակշեհիրի» դեմ հանդիպումն էր, որը տեղի ունեցավ նոյեմբերի 28-ին:

Загрузка...