Սպիտակ տունը պատրաստվում է սուրբծննդյան տոներին. Մելանյա Թրամփը ցուցադրել է նախագահական նստավայրի տոնական զարդարանքը (տեսանյութ, լուսանկարներ)

31

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, ցուցադրել է Սպիտակ տան տոնական զարդարանքը և սուրբծննդյան զարդերի նրբաճաշակ ընտրության համար արժանացել օգտատերերի հիացական արձագանքին, գրում է People ամսագիրը:

ԱՄՆ առաջին տիկինը Սպիտակ տան 2019 թվականի զարդարանքի համար ընտրել է առավելապես սպիտակ գույնը` կարմիրի համադրությամբ:

49-ամյա Մելանյա Թրամփը կիրակի Instagram-ում տեսանյութ է հրապարակել: «Ամերիկայի ոգին» անվանումով տոնական զարդարանքը ցուցադրող տեսահոլովակում Մելանյա Թրամփն անցնում է զարդարված սրահներով՝ հիանալով Սպիտակ տան տոնական դիզայնով:

««Ամերիկայի ոգին» թևածում է Սպիտակ տանը»,- գրել է ԱՄՆ առաջին տիկինը:

Նշենք, որ անցյալ տարի Սպիտակ տան տոնական զարդարանքը մի շարք քննադատությունների էր արժանացել՝ «կարմիր գույնին չափազանց շատ նախապատվություն տալու» համար:

The 2019 White House Christmas decorations by First Lady Melania Trump (center)

Image result for Melania Trump Debuts New White House Christmas Decorations After Last Year's Meme-able Blood-Red Decor

The 2019 White House Christmas decorations by First Lady Melania Trump

Image result for Melania Trump Debuts New White House Christmas Decorations After Last Year's Meme-able Blood-Red Decor

Загрузка...