Մոսկվայում քառյակ է ծնվել (տեսանյութ)

29

Մոսկվայի Մուխինի անվան պերինատալ կենտրոնում քառյակ է ծնվել: Այժմ երկու տղան և երկու աղջիկը գտնվում են նեոնատոլոգների հսկողության տակ, ասվում է Մոսկվայի առողջապահության վարչության կայքում:

Պերինատալ կենտրոնից հայտնել են, որ նորածին աղջիկներից մեկի քաշը 1,5 կգ է, մյուսինը`1,6 կգ, տղաներինը՝ 1,67 կգ և 1,68 կգ: Մասնագետների համաձայն` «միանգամից չորսի համար վատ չէ»:

Հաղորդվում է, որ տղայի հայրն Օմանի քաղաքացի է, մայրը` ռուս: Կինը բնական ճանապարհով է հղիացել:

Ծննդաբերության ժամանակ տղամարդը գտնվել է ծննդարանի դռների մոտ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Загрузка...