«Երևանի քաղաքապետարանը թատրոնի շենք չէ». Ծառուկյանը Մարությանի ստորագրությամբ փաստաթուղթ ներկայացրեց

16

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր խորհրդարանում արձագանքել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երեկվա հայտարարություններին: «Քաղաքապետը թող հիշի քարոզարշավի ժամանակ երևանցիներին տված իր խոստումները և կատարի դրանք»,- ասել է Գագիկ Ծառուկյանը՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը թատրոնի շենք չէ: ԲՀԿ նախագահը ներկայացրել է նաև Հայկ Մարությանի ստորագրությամբ մի փաստաթուղթ «Կեմպինսկի» հյուրանոցի 11 հարկ կառուցելու վերաբերյալ և նշել, որ հենց քաղաքապետն է, որ չի տիրապետում իրավիճակին:

Загрузка...