Դրամական պարգևից մինչև աշխատանք. «Չերամիզիա»-ն գեղարվեստի քոլեջի սաների համար հայտարարել է մրցույթ

56

Դիզայներական նոր մտքեր ու գաղափարներ բացահայտելու համար «Մուլտի գրուպ» կոնցեռնի և «Չերամիզիա» հանրահայտ բրենդը ներկայացնող «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի հիմնադրած սպասքի արտադրության նորաբաց գործարանը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 4-րդ կուրսի ուսանողների համար մրցույթ է հայտարարել: Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 40 ուսանող, որոնց հատուկ առաջադրանքներ են տրվել: Նրանք եղել են հայ-իտալական սպասքի արտադրության գործարանում, ծանոթացել արտադրանքին, այնուհետև այցելել Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատ: Ուսանողներին հանձնարարվել է վերարտադրել սեփական աչքով տեսածն ու համադրել իտալականի հետ: Լավագույն աշխատանքի հեղինակը կարժանանա դրամական պարգևի, կստանա հնարավորություն անցնելու վերապատրաստում «Չերամիզիա»-ում և ձեռք բերելու աշխատանք:

 

Загрузка...