135 կենցաղային կանչ, 60 հրդեհի ահազանգ, 99 ՃՏՊ, 112 տուժած. 911-ն ամփոփել է անցած շաբաթը

33

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 2-ից 8-ը գրանցվել է 360 դեպք, որից 183-ը՝ արտակարգ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 135 կենցաղային կանչ, 60 հրդեհի ահազանգ, 99 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 112 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:

Նշվում է նաեւ, որ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 13 դեպք, տուժել է 22 և զոհվել 1 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 24 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 18 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Загрузка...