Դերասան Քոլին Ֆերթը 22 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից՝ նրա «դավաճանության պատճառով»

67

Բրիտանացի դերասան Քոլին Ֆերթը 22 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից՝ Լիվիա Ջուջոլիից, գրում է Fox News-ը:

59-ամյա դերասանը հաստատել է լուրերը՝ հայտնելով, որ ինքն ու նախկին կինը «կպահպանեն իրենց ընկերական հարաբերությունները»:

Նրանց խոսնակները նախկին ամուսինների անունից հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշել են. «Նրանք կպահպանեն իրենց ընկերական հարաբերությունները և երեխաների հանդեպ ունեցած սերը»:

Աղբյուրը գրում է, որ դերասանի բաժանության լուրը հայտնի է դարձել Լիվիայի՝ լրագրող Մարկո Բրանկաչչիայի հետ ունեցած «կարճատև սիրավեպի» մասին խոստովանությունից հետո:

Բրիտանացի լրագրող Մարկո Բրանկաչչիան, իր հերթին, հայտնել է, որ իրենց սիրավեպը տևել է ավելի քան 12 ամիս:

«Քոլինին ասում էր՝ մեկնում է բիզնես ճանապարհորդությունների, մինչդեռ հանդիպում էր ինձ հետ Նյու Յորքում, Բրազիլիայում, Իտալիայում, նույնիսկ Լոնդոնում»,- հայտնել էր լրագրողը:

Քոլինն ու Լիվիան ունեն երկու երեխա՝ 16-ամյա Մատեոն և 18-ամյա Լուկան:

 

Image result for Actor Colin Firth splits from wife Livia after 22 years of marriage

Загрузка...