Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետն աշխատանքից ազատվել է

69

Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանն աշխատանքից ազատվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Արարատ Խաչիկյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից»,- հայտնեց Հովսեփ Կուբատյանը:

Մամուլը գրում էր, որ Արարատ Խաչիկյանը միջամտել է քաղաքապետարանի գնման մրցույթին՝ հօգուտ իր հարազատի: Հարցին, թե հրաժարականի ներկայացումը պայմանավորված էր մրցույթի միջադեպի հետ, Հովսեփ Կուբատյանը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող այլ մանրամասներ ներկայացնել պատճառների մասին, տեղյակ չեմ»:

Հիշեցնենք, որ Արարատ Խաչիկյանը 2018թ. հոկտեմբերին էր նշանակվել կոմունալ տնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2018թ. դեկտեմբերին նշանակվել էր վարչության պետ:
Загрузка...