Արթուր Սարգսյանը նշանակվել է ՊՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար

52

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Արթուր Սարգսյանը նշանակվել է ՊՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Նշենք, որ օրեր առաջ վարչապետն աշխատանքից ազատել էր ՊՆ գլխավոր քարտուղար Գառնիկ Հայրապետյանին:

Արթուր Սարգսյանի աշխատանքային գործունեությունը.

2002-2005 թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության փորձագետ, ապա՝ առաջին կարգի, այնուհետև՝ առաջատար մասնագետ,

2005-2007 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար, ապա՝ գլխավոր մասնագետ,

2008-2014 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,

2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ: 2017 թվականի հունիսին Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2018-ի ապրիլին Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Իսկ 1 ամիս անց նշանակվել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ:

Загрузка...