«Ոսկե Գլոբուս 2020». հայտնի են «լավագույն»-ի տիտղոսին արժանացած մրցանակակիրների անունները

49

Հայտնի է նախօրեին Լոս Անջելեսում տեղի ունեցած «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության արդյունքները, հայտնում է vogue.ua կայքը:

Արդեն հինգերերոդ տարին անընդմեջ միջոցառումը վարել է դերասան, ռեժիսոր, կատակերգու Ռիկի Ջերվեյսը:

Ստորև ներկայացվում են տարբեր անվանակարգերում «լավագույն»-ի տիտղոսին արժանացած մրցանակակիրների անունները:

«Լավագույն ֆիլմ» (դրամա)- «1917»

Լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ)– «Մի անգամ Հոլիվուդում»

«Լավագույն ռեժիսոր» – Սեմ Մենդես, («1917»)

«Դրամատիկ ֆիլմում լավագույն դերասան» – Հոակին Ֆենիքս, («Ջոկեր»)

«Դրամատիկ ֆիլմում լավագույն դերասանուհի» – Ռենե Զելվեգերի (Ջուդի)

Լավագույն դերասան (կատակերգություն կամ մյուզիքլ)– Թերոն Էջերթոն («Ռոքեթմեն»)

Լավագույն դերասանուհի (կատակերգություն կամ մյուզիքլ)– Ակվաֆինա («Հրաժեշտ»)

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» – Բրեդ Փիթ, («Մի անգամ Հոլիվուդում»)

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» – Լորա Դերն («Ամուսնական պատմություն»)

«Լավագույն սցենար» – Քվենտին Տարանտինո, («Մի անգամ Հոլիվուդում»)

«Ֆիլմի լավագույն երաժշտություն» – Հիլդուր Գուդնադոտիր («Ջոկեր»)

«Լավագույն երգ»– I’m Gonna Love Me Again, («Ռոքեթմեն»)

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» – «Կորած օղակ»

«Լավագույն օտարալեզու կինոնկար» – «Պարազիտները»

«Լավագույն հեռուսատեսային սերիալ»(դրամա) – «Ժառանգները»

Լավագույն հեռուստասերիալ (կատակերգություն կամ մյուզիքլ)- «Ֆլիբեգ»

Լավագույն մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմ– «Չեռնոբիլ»

«Դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասան» – Բրայան Կոքս, («Ժառանգները»)

«Դրամատիկ հեռուստասերիալում լավագույն դերասանուհի» – Օլիվիա Քոլման, («Թագ»)

«Հեռուստասերիալային  լավագույն դերասան» (կատակերգություն կամ մյուզիքլ) – Ռամի Յուսեֆ, («Ռամի»)

«Հեռուստասերիալային  լավագույն դերասանուհի» (կատակերգություն կամ մյուզիքլ) – Ֆիբի Ուոլլեր Բրիջ

«Մինի-սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան» – Ռասսել Քրոու, (Ամենաբարձր ձայնը)

«Մինի-սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասանուհի» – Միշել Ուիլյամս, («Ֆոսսի/Վերդոն»)

«Հեռուստասերիալի, մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասան» – Ստելլան Սկարսգորդ («Չեռնոբիլ»)

«Հեռուստասերիալի, մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» – Պատրիսիա Արկետ, («Կեղծավորություն»)

«Հեռուստատեսային նվաճումների համար» – Էլեն Դեջեներես

Загрузка...