Արցախցի Միշան իր և Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

72

Արցախցի փոքրիկ կատարող, ռուսական «Ձայնը․ Երեխաներ» հեռուստանախագծի մասնակից Միշա (Միքայել) Գրիգորյանն Instagram սոցիալական կայքի իր էջում տեսանյութ է հրապարակել ՌԴ երգիչ Փիլիպ Կիրկորովի հետ:

«Նրան անվանում են ռուսական էստրադայի թագավոր, իսկ ինձ հաճախ` ռուսական էստրադայի արքայազն: Վերջերս Մոսկվայում մի միջոցառման ժամանակ էի երգում, որտեղ էլ հանդիպեցինք»,- տեսանյութին կից գրել է Միշան:

Մեկնաբանություների բաժնում հետևորդներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք Կիրկորովը հայ է, թե ոչ, ինչին ի պատասխան այլ օգտատերեր նշել են, որ Կիրկորովի հայրը` Բեդրոս Կիրկորովը, անձամբ խոսում է իր հայկական ծագման մասին, սակայն երգիչն իր ազգային պատկանելիության մասին չի բարձրաձայնում:

 

 

Загрузка...