Ամերիկացին 6 ամիս շարունակ փոփոխություններ է մտցրել «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմում` ընկերուհուն առաջարկություն անելու նպատակով (տեսանյութ)

215

Նյու Յորքի բնակիչ, ռեժիսոր Լի Լոչլերը վեց ամիս շարունակ փոփոխություններ է մտցրել «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի ամենաուշագրավ դրվագներից մեկում` դրա գլխավոր հերոսներին իրեն և ընկերուհուն նմանեցնելու և ընկերուհուն ամուսնության առաջարկություն անելու նպատակով, հայտնում է tlum.ru կայքը:

Այս ամենն իրականացնելու նպատակով տղամարդն իր ընկերներին և հարազատներին նույնպես հրավիրել է Բրուքլինի կինոթատրոններից մեկը:

Նա անգամ կեղծ տոմսեր է պատրաստել, որ ընկերուհին ոչինչ նախօրոք չկռահի:

Արդյունքում հաջողված և շատ հուզիչ մի տեսարան է ստացվել.

 

 

Загрузка...