Լավրովը մեկնաբանել է ՌԴ կառավարության նոր կազմում պաշտոն ստանալու հավանականությունը

26

ՌԴ արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը պատասխանել է նոր կառավարությունում հնարավոր պաշտոն ստանալու մասին լրագրողների հարցին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Այս ամբողջ տարիների ընթացքում, ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո, ես ոչ թե ինչ-որ պաշտոններ եմ զբաղեցրել, այլ ազնվորեն կատարել եմ իմ պարտականությունները, շարունակում եմ դրանք կատարել նաև այժմ»,-ասել է նա Տաշքենդում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:

Загрузка...