Տեղի է ունեցել ԵՊԲՀ օրդինատուրայի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը. ՊՆ

21

Հունվարի 16-ին ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում տեղի է ունեցել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ օրդինատուրայի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը:

ՊՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ բժշկական համալսարանի 14 շրջանավարտներ կստանան լեյտենանտի զինվորական կոչում, բժշկական կազմի զորակոչի շրջանակում կհամալրեն ԶՈՒ զորամասերը: Ծառայության վայրի ընտրության հանձնաժողովը ղեկավարում էր պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Загрузка...