Շիրակի մարզպետը Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնում հաստատեց Ժորժիկ Սերոբյանին

35

Եռօրյա ժամկետն ավարտվեց եւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնում հաստատեց Ժորժիկ Սերոբյանի թեկնածությունը: Այս նշանակմանը Գյումրիում սպասում էին ակնհայտ լարվածությամբ, քանի որ նույն մթնոլորտում էլ կայացել էր հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը, որին մասնակցել էին Ավստրիական մանկական հիվանդանոցի գործող տնօրեն Աշոտ Կուրղինյանն ու «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկ, տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը:

Մրցույթի արդյունքներով Աշոտ Կուրղինյանը հավաքել էր 100, Ժորժիկ Սերոբյանը՝ 96 միավոր: Արդյունքների ամփոփումից հետո հանձնաժողովի 7 անդամից բոլորի կողմ ձայներին արժանացել էր Աշոտ Կ0ուրղինյանը, 6 կողմ և 1 դեմ ձայն հավաքել էր Ժորժիկ Սերոբյանը։ Երկուսն էլ ճանաչվել էին մրցույթի հաղթողներ: Վերջնական որոշումը թողնվել էր մարզպետին:

Որոշում կայացնելիս Շիրակի մարզպետը թե ինչպես է առաջնորդվել եւ ինչ հանգամանքներով, պարզ կլինի վաղը՝ հունվարի 18-ին կայանալիք բրիֆինգի ժամանակ:

Загрузка...