Հենրիխ Մխիթարյանը տոնում է 31-ամյակը

33

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշատպան Հենրիխ Մխիթարյանը տոնում է ծննդյան օրը: Այսօր՝ հունվարի 21-ին, նա դառնում է 31 տարեկան:

Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից է եւ թերեւս ամենահաջողակը: Նա ՀՀ հավաքականի առաջատարն է, հայկական ֆուտբոլի դեսպանը ողջ աշխարհում:

Ֆուտբոլիստը Երեւանի «Փյունիկի» սան է: Այնտեղից 2009թ. տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», որտեղից 2010թ. գնացել է Դոնեցկի «Շախտյուր»: Այնուհետեւ 2013թ. տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», այնտեղից 2016-ին՝ «Մանչեստեր Յունայթեդ», ապա 2018-ին՝ «Արսենալ»:

2019-ի սեպտեմբերին լոնդոնյան թիմից վարձավճարով տեղափոխվել է իտալական «Ռոմա»: Հռոմեական թիմի կազմում 9 խաղի է մասնակցել: Խփել է 3 գոլ ու գոլային 1 փոխանցում է կատարել: Նրան թիմում իր ողջ ունակությունները ցուցադրելուն խանգարում են վնասվածքները: Հիմա էլ բացակայում է ազդրի վնասվածքի պատճառով: Սպասվում է, որ խաղադաշտ կարող է վերադառնալ առաջիկա հանգտսյան օրերին:

Загрузка...