Մահվան ելքով վթար՝ Երևանում. 28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով ճանապարհը հատող հետիոտնին

21

Այսօր՝ հունվարի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 08։15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Գառնիկ Վարդանյանն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում՝ Գործարանային մետրոյի կամրջի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Վարորդն ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որը, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Загрузка...