Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր. փոխարենը աշխատանքային կլինի փետրվարի 1-ը

32

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվեց հունվարի 27-ը համարել ոչ աշխատանքային օր: Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1-ը՝ շաբաթ օր:

Ոչ աշխատանքային օր է նաեւ հունվարի 28-ը՝ Հայոց բանակի օրը:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ սա պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաեւ Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:

Загрузка...