«Էրեբունի պլազա» հյուրանոցի տարածքում լարված իրավիճակ է. ահազանգ է ստացվել կրակոցներ հնչելու մասին

32

Երեւանի «Էրեբունի պլազա» հյուրանոցի մոտ լարված իրավիճակ է:

ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, որ տարածքում ոստիկանների ու ոստիկանական մեքենաների կուտակումներ են: Նրանց թիվն անընդհատ ավելանում է: Քաղաքացիներին արգելվում է մոտենալ հյուրանոցին եւ ընդհանրապես հարակից շենքերին: Դեպքի վայրում աշխատում են նաեւ բարձրաստիճան ոստիկաններ:

Հանրապետության հրապարակից հյուրանոց տանող կամարանցումի տակ արդեն արգելափակոցներ են տեղադրվել՝ թույլ չտալու մարդկանց մուտքը: Տարածքում հավաքվածները խոսում են, որ կրակոց է հնչել:

Արգելափակոցից այն կողմ հավաքված մարդկանց շրջանում նաեւ զբոսաշրջիկներ կան, որոնք փորձում էին հասնել իրենց կեցության վայր:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից ՀԺ-ին տեղեկացրին, որ քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ են հնչում՝ հավելելով, որ այս պահին օպերատիվ խումբը դեպքի վայրում է:

Загрузка...