Պուտինն աշխարհի 5 երկրների առաջնորդներին առաջարկել է հանդիպում ունենալ

36

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է հանդիպում կազմակերպել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող երկրների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:

Պուտինի խոսքերով՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կարող էին համատեղ անվտանգության ծրագիր կազմել, քանի որ ռասիզմի, ատելության, շովինիզմի, անտիսեմինտիզմի դեմ պայքարի անհրաժեշտություն կա:

«Մենք պետք է քաջություն ունենաք՝ նշված խնդիրների մասին ոչ միայն ուղիղ խոսելու, այլեւ աշխարհը պաշտպանելու ուղղությամբ: Նման օրինակ պետք է ծառայեն ՄԱԿ-ի ԱԽ անդամ-պետությունները»,- ասել է Պուտինը եւ նշել, որ հատկապես նշված 5 երկրներն ունեն հատուկ առաքելություն՝ աշխարհում խաղաղություն պահպանելու գործում:

ՌԴ ղեկավարը հավելել է, որ խորհրդանշական կլինի նման հանդիպում կազմակերպել հենց 2020-ին, քանի որ այս տարի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի եւ ՄԱԿ-ի հիմնադրման հոբելյանական 75 տարին է նշվելու:

Բացի այդ՝ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հանդիպել իր 4 կոլեգաների հետ՝ աշխարհի ցանկացած կետում, որտեղ հարմար կլինի մյուս առաջնորդներին:

Պուտինի առաջարկին արդեն իսկ արձագանքել են Չինաստանից ու Ֆրանսիայից:

Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք պատրաստ են բարի-դրացիական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի Դաշնության եւ հնգյակի մյուս 4 երկրների հետ եւ դրական են գնահատում համատեղ հանդիպման գաղափարը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ, արձագանքելով ՌԴ նախագահի առաջարկին, ասել է, որ համաձայն է Պուտինի հետ՝ աշխարհում անվտանգության պահպանման գործում իրենք պարտավոր են ներդրում ունենալ:

Загрузка...