«Սադրանք, որն առաջացրեց պոռթկում».Գ.Ծառուկյանն արձագանքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին

46

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան անդրադարձել է օրերս ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ գրանցված միջադեպին: «Տեղի ունեցածը սադրանք էր, որն առաջացրեց պոռթկում»,- ասել է Գագիկ Ծառուկյանն՝ ընդգծելով, որ կատարվածը ցանկալի չէր, և պետք է ուշադրություն դարձնել, որ այդպիսի պոռթկումներ այլևս չլինեն: Լրագրողները ԲՀԿ ղեկավարին հարց են ուղղել նաև սպանդանոցների խնդրի վերաբերյալ:

 

Загрузка...