Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով փակ է. Չայնիի հատվածում և Սարավանի լեռնանցքի Զանգերի հատվածում բուք է

67

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Կոտայքի տարածաշրջանի Չայնիի հատվածում և Սարավանի լեռնանցքի Զանգերի հատվածում բուք է։

Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Վայքի և Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Загрузка...