Կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 1353-ի. 1 օրում վիրուսի կտրուկ աճ է արձանագրվել

21

Նոր տիպի կորոնավիրուսը Չինաստանում շարունակվում է տարածվել: Հրապարակված վերջին տվյալներով՝ զոհերի թիվը միայն Հուբեյում արդեն հասնում է 1310-ի, երկրի ամբողջ տարածքում՝ 1353-ի:

1 օրում երկրում գրանցվել է վիրուսի տարածման ռեկորդային աճ: Չինական Հուբեյ նահանգի իշխանությունները, մեկնաբանելով վարակվածների թվի աճի կտրուկ տեմպերը, նշել են, որ դա պայմանավորված է նոր մեթոդներով ախտորոշման հետ: Եթե մինչ այս վիրուսի հայտնաբերման համար մի քանի օր էր անհրաժեշտ, ապա նոր մեթոդոլոգիան թույլ է տալիս առավել արագ եւ առավել արդյունավետ հայտնաբերել վիրուսի առկայությունն օրգանիզմում:

Նշենք, որ նոր տիպի կորոնավիրուսով միայն Չինաստանի Հուբեյ նահանգում հայտնի է դարձել մոտ 48 200 մարդու վարակման մասին, նոր վարակվածների թիվը գրեթե 14 հազար է կազմում: Ամբողջ Չինաստանի տարածքում կա նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացության 59 439 դեպք:

Մինչ այսօր լիարժեք առողջացումով հիվանդանոցներից դուրս է գրվել 3441 մարդ:

Загрузка...