Երեւանում 47 և 38 տարեկան երկու տղամարդու մոտ թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել

17

Փետրվարի 12-ին՝ ժամը 17:10-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Փափազյան փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկվել 47 և 38 տարեկան երկու տղամարդ: Խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են ափիոնի և մարիխուանայի նմանվող զանգվածներ, 2 ներարկիչ՝ քացախաթթվի անհիդրիդին նմանվող հեղուկով, և «ՕՄՆ» 25 գրառմամբ դեղահաբ:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ, նրա հայտնածով, հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:

Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Загрузка...