Պայթել է Նովոսելցովո-Վանաձոր ջրատարը. Վանաձոր-Վրաստան միջպետական ճանապարհը միակողմանի է դարձել (տեսանյութ)

69

Մոտ մեկ ժամ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Նախնական տեղեկություններով՝ պայթել է  Վանաձոր քաղաքը սնուցող Նովոսելցովո- Վանաձոր ջրատարը։ Ինչի արդյունքում ջրի մեծ շիթը ողողել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհը: Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները: Տեղում են նաեւ «Վեոլիա Ջուր» ընկերության վթարավերականգնողական խմբերը:

Մեր տեղեկություներով, մինչեւ ջրագծի խողովակի պայթելը, սարի վրա փուլուզում է տեղի ունեցել: ՀԺ-ի թղթակցին դեպքի վայրում գտնվող քաղաքացիները պատմել են, որ սարից մոտ 35 մետր բարձրության վրա սողանք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեծ քարեր են թափվել ջրագծի խողովակի վրա, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Ճանապարհը այս պահին միակողմանի երթեւեկելի է:

Վանաձոր քաղաքի ջրամատակարարումը դադարեցված է։

Загрузка...