Ռուսաստանում սննդի առաքիչն իրավապահներին օգնել է ձերբակալել ավազակախմբին

19

ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում սննդի առաքիչն իրավապահներին օգնել է ձերբակալել զինված ավազակախմբին և հայտնվել է տեսանյութում, որը տեղակայվել է ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է առաքիչը դռան զանգը տալիս, իսկ նրա հետևում իրավապահ մարմինների աշխատակիցներն են թաքնված: Առաքիչի զանգից հետո իրավապահները ներխուժում են բնակարան, որտեղ մի քանի տղամարդկանց են ձերբակալում: Բնակարանում ինքնաձիգներ, խլացուցիչով ատրճանակներ, կռփազենքեր (կաստետներ), ինչպես նաև կեղծ վկայականներ են հայտնաբերվել:

Ըստ Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի` կասկածյալները համացանցում ցածր գներով շինանյութերի մեծածախ վաճառքի մասին հայտարարություն են տվել:

«Իբր ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով նրանք Օդինցովոյի քաղաքային բնակավայրում կեղծ անձի անունով տարածք են վարձակալել և այն որպես վաճառքի գրասենյակ օգտագործել: Որոշ ժամանակ անց Իստրինսկի շրջանի մի բնակիչ արձագանքել է հայտարարությանը: Հեռախոսազրույցի ընթացքում տղամարդուն հայտնել են, որ գործարքը տեղի կունենա միայն կանխիկ եղանակով վճարման դեպքում»,- ընդգծել է Վոլկը:

Նրա խոսքով` գործարարը ժամանել է նշված հասցե, իսկ ավելի ուշ երեք անհայտ անձինք այս տարածք են ներխուժել և սպառնալով նրանից երեք միլիոն ռուբլի խլելուց հետո անհետացել են: Հարուցվել է քրեական գործ` Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի չորրորդ մասի համաձայն («Կողոպուտ»):

Загрузка...