Թումանյանի բաժնի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

32

Փետրվարի 19-ին ոստիկանության Թումանյանի բաժնում ստացված տվյալներն իրացնելիս ոստիկանները Թումանյան համայնքում հայտնաբերել և ապօրինի ծառահատման կասկածանքով բաժին բերման են ենթարկել երկու քաղաքացու՝ «ԿամԱԶ» մեքենայով հանդերձ։

Մեքենան բեռնված է եղել մոտ 4 խմ փայտանյութով:

Բերման ենթարկվածներից մեկը հայտարարել է, որ ընկուզենու փայտանյութը իրենն է։

Փետրվարի 16-ին բենզասղոցով հատել էր Քոբայր բնակավայրի իր սեփական տարածքից և ցանկանում էր տեղափոխել տուն:

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նշանակվել է մասնագիտական ստուգում:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Загрузка...