Բանտից ազատ է արձակվել Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին (տեսանյութ)

61

Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին քիչ առաջ ազատ է արձակվել բանտից: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

Նրա բազմաթիվ կողմնակիցներ գնացել էին դիմավորելու քաղաքական գործչին:

Վանո Մերաբիշվիլին ազատազրկվել էր 2013 թվականին` մի շարք մեղադրանքներով:

2014 թվականին նա դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ազատազրկման` 2011 թվականի մայիսի 26-ի բողոքի ակցիան խափանելու համար: Այս գործով Վանո Մերաբիշվիլիին մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի բ և գ կետերով` բռնության կամ զենքի միջոցով իշխանության չարաշահում և անձանց ինքնասիրության վիրավորում:

Մերաբիշվիլին մեղավոր է ճանաչվել նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար` օրենսգրքի 332-րդ և 341-րդ հոդվածներով, Սանդրո Գիրգվլիանիի գործով հանցանշանները թաքցնելու, Վալերի Գելաշվիլիի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի և ընտրողներին կաշառելու գործերով:

Ընդհանուր առմամբ, բոլոր գործերով նա դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման:

Բացի նշված մեղադրանքներից` Մերաբիշվիլիի նկատմամբ հարուցված ևս մի քանի քրեական գործ կա:

 

Загрузка...